Բաժիններ՝

ԵՄ-ը Ասադին կոչ է արել հեռանալ

Reuters գործակալության փոխանցմամբ՝  ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ Սիրիայում առկա հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն այդ երկրի նախագահ Բաշար Ասադի հեռանալուց հետո:

Քեթրին Էշթոնն այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան Բաշար Ասադի ներկայացրած հակամարտության կարգավորման խաղաղ պլանի: Էշթոնի խոսքերով՝ Ասադը պետք է հեռանա, որպեսզի ապահովի երկրում իշխանության քաղաքական հանձնումը:

Հիշեցնենք, որ Ասադի առաջարկած պլանում մասնավորապես խոսք է գնում օտար երկրների կողմից ահաբեկիչներին ֆինանսապես աջակցելու դադարեցման պարտավորության, ազգային երկխոսության վերաբերյալ կառավարական կոնֆերանս գումարելու, նոր կառավարության ստեղծման, նոր Սահմանադրության մշակման և համընդհանուր համաներման հայտարարման մասին:

Ասադն ընդգծել է, որ սիրիական ճգնաժամը պայմանավորված է թե՛ ներքին, թե՛ տարածաշրջանային գործոններով, քանի որ կան երկրներ, որոնք ձգտում են մասնատել Սիրիան և թուլացնել նրա դերը տարածաշրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031