ԱՄՆ-ի արևմուտքում մոլեգնող ցիկլոնը 2 մարդու կյանք է խլել
Միացյալ Նահանգների հյուսիս-արևմուտքում մոլեգնող ցիկլոնը 2 մարդու կյանք է խլել, կես միլիոն սպառողի զրկել էլեկտրական հոսանքից։ Այս մասին հաղորդում է The Associates Press-ը։
Օդերևութաբանների տվյալներով՝ Կալիֆոռնիայի մի շարք շրջաններում մեկ օրում շուրջ 13 սմ տեղումներ են գրանցվել։ Բացի այդ, նահանգում սողանքներ են եղել: Օրեգոն և Կալիֆոռնիա նահանգներում մինչև նոյեմբերի 22-ը սպասվում են մինչև 40 սմ տեղումներ:
Օդերևութաբանները նախազգուշացնում են սելավների և հեղեղումների վտանգի մասին։Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով Վաշինգտոնի նահանգի Սիեթլ քաղաքում նոյեմբերի 20-ին փակվել են տասնյակ դպրոցներ։
Կալիֆոռնիայում Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանը հայտարարել է մի շարք չվերթերի չեղարկման և հետաձգման մասին։
Ցիկլոնն ԱՄՆ-ի արևմտյան ափ է հասել տեղական ժամանակով նոյեմբերի 19-ի երեկոյան։ Այն տարածաշրջան է բերել հորդառատ անձրևներ և ուժգին քամիներ։ Քամու ամենահզոր պոռթկումները գրանցվել են կանադական Վանկուվեր կղզու մոտ, որտեղ դրանք հասել են 163 կմ/ժ արագության։
Օրեգոնի ափերի մոտ քամու պոռթկումները հասել են 127 կմ/ժ արագության, իսկ Վաշինգտոն նահանգի Ռենյիր լեռան վրա՝ 124 կմ/ժ:Այս ցիկլոնը բնութագրվում է որպես «ռումբ» ցիկլոն, ինչը բնութագրվում է ցիկլոնի շատ արագ սաստկացմամբ։