Թունիսում ամերիկյան դեսպանատան գրոհի հետևանքով առնվազն 3 զոհ կա
Թունիսում ամերիկյան դեսպանատան մոտ բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է նվազագույնը 3 մարդ, ևս 29 մարդ վնասվածք է ստացել, հաղորդում է BBC-ն, հղում կատարելով երկրի պետական հեռուստաալիքին:
Ցուցարարները զոհվել են ԱՄՆ դեսպանատունը գրոհելու փորձ իրականացնելիս: Հաղորդվում է բազմաթիվ այրված ավտոմեքենաների, ինչպես նաև վանդալիզմի ակտերի մասին:
Թունիսում ԱՄՆ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են իրականացնում աղմկահարույց «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի կապակցությամբ:
Նույն պատճառով այսոր Թունիսի մայրաքաղաքում իսլամիստների կատաղած ամբոխը այրել է ամերիկյան դպրոցը:
«Ռոյթեր» գործակալության տվյալներով, ուսումնական հաստատությունը այսօր փակ էր: Ամերիկյան դպրոցի հրդեհման հետևանքով զոհերի և տուժածների վերաբերյալ տեղեկություններ չկան