
Լիբիան ներողություն է խնդրել ԱՄՆ-ից՝ դեսպանի սպանության համար

Լիբիայի ազգային ասամբլեայի Գերագույն ազգային կոնգրեսի նախագահ Մուհամմադ Ալ-Մագարիֆը ներողություն է խնդրել ԱՄՆ-ից Բենղազիում այդ երկրի դեսպանի սպանության համար, հաղորդում է Reuters-ը: «Մենք կատարվածի համար ներողություն ենք խնդրում ԱՄՆ-ից, ժողովրդից և ամբողջ աշխարհից»,- ասել է նա Al-Jazeera-ի ուղիղ եթերում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Բենղազիում ԱՄՆ հյուպատոսության վրա իսլամիստների հարձակման հետևանքով սպանվել են ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը և դեսպանատան 3 աշխատակիցներ:
Սթիվենսը, որպես կանոն, լինում էր Տրիպոլիում ԱՄՆ դեսպանատանը: Թե ինչու է նա սեպտեմբերի 11-ին եղել Բենղազիում, առայժմ հայտնի չէ: Չի հաղորդվում նաև՝ արդյոք հենց նա՞ է եղել հարձակման թիրախը: