Չինաստանի փոխնախագահն անհետացել է. պաշտոնական աղբյուրները լռում են
Չինաստանում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ պետության երկրորդ դեմքը` երկրի փոխնախագահ Սի Ցզինպինն անհետացել է, գրում է vesti.ru-ն:
Պաշտոնյային արդեն 1 շաբաթից ավելի հեռուստացույցով չեն տեսել ոչ շարքային չինացիները, ոչ էլ բարձրաստիճան պաշտոնյաներն ու հյուրերը: Օրինակ՝ նրա հանդիպումներն ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ղեկավար Հիլարի Քլինթոնի, Դանիայի և Սինգապուրի վարչապետերի հետ հետաձգվել են ` առանց որևէ պատճառաբանության:
59-ամյա Ցզինպինի անվան շուրջ այժմ տարատեսակ լուրեր ու բամբասանքներ են շրջանառվում` հրաժարականից մինչ ողբերգական մահ: Պաշտոնական աղբյուրները լռում են. որևէ մեկնաբանություն չի արվել: