Նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում Ռոմնիի մրցակիցն է լինելու Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող գործող նախագահ Բարաք Օբաման: Անցկացված հարցումների արդյունքների համաձայն` գործող նախագահն իր հեղինակությամբ առաջ է մրցակցից:
Ծրագրի նպատակն է՝ հասկանալ սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման մեխանիզմը` այդ տվյալները սեփական քարոզչության շրջանակներում կիրառելու համար»,- գրում է հրատարակությունը:
Տիմոշենկոյի շահերը դատարանում ներկայացնում են նրա երկու փաստաբանները և դուստրը՝ Եվգենիան: Վերջինս ասել է, թե իրենք «հուսով են արդարություն գտնել այս դատարանում, որը չկա Յանուկովիչի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական դատարաններում»:
Տոկիոյի մտադրության մասին տեղեկությունները Պեկինում բուռն արձագանք են ստացել: Նույնիսկ մի չինացի հարձակվել էր Ճապոնիայի դեսպանի ավտոմեքենայի վրա: Հարձակումից դեսպանը չէր տուժել:
Հայտարարությունում չի նշվում, թե ո՞ւր և ի՞նչ ժամկետով է գնում թագավորը, սակայն արաբական լրատվամիջոցները նշում են, որ 89-ամյա թագավորը մեկնել է ԱՄՆ բուժվելու նպատակով:
«Մեր բարոյական պարտքն է ենթարկվել դատարանի որոշմանը: Մենք չենք կարող արգելափակել կամ փոխել Սահմանադրական դատարանի որոշումը»,- ասել է խորհրդարանի ստորին պալատի նախագահ Վալերիու Զգոնյան:
Միջադեպը տեղի է ունեցել Սենկակու (չինարեն` Դյաոյույդաո) կղզիների շուրջ Ճապոնիայի ու Չինաստանի միջև տարածքային վեճի սրման համապատկերում: Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ ճապոնական կառավարությունը Չինաստանի հետ վիճելի կղզիներից 4-ի համար առաջարկել է 2 մլրդ իեն (26 մլն դոլար) գումար:
BBC-ն, իր հերթին, տեղեկացնում է, որ այս տարի աֆղան զինվորների ձեռքով իրենց դաշնակից համարվող միջազգային խաղաղապահ ուժերի արդեն 42 զինծառայող է սպանվել:
Ավելի քան հազար մարդ է դուրս եկել բողոքի ակցիաների Չինաստանի Ժիչժաո քաղաքում` Ճապոնիայի հետ վիճելի կղզիների շուրջ դիվանագիտական շարունակվող սկանդալի հետ:
Հանրապետականների համագումարը կառաջադրի Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթթ Ռոմնիի պաշտոնական թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնին: Ինչպես հայտնում է rosbalt.ru-ն, իր թեկնածուին կուսակցությունը կառաջադրի համագումարի առաջին օրը՝ այդպիսով խախտելով իր թեկնածուներին համագումարի երրորդ օրն առաջադրելու սովորույթը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Պրիշտինայում մամլո ասուլիսի ժամանակ փաստաթուղթը ներկայացրել էր Կոսովոյի փոխվարչապետ Բեջեթ Պակոլին:
Ժանիշ Բակիևը, որին փնտրում է Ղրղստանի ղեկավարությունը ԻՆՏԵՐՊՈԼ-ի միջոցով, մեղադրվում է մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ: Բակիևի ավագ եղբայրը՝ Ղրղստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևը, Բելառուսում է ապրում 2010-ի ապրիլից: Ղրղզստանի նոր ղեկավարությունը բազմիցս պահանջել է վերադարձնել նրան, բայց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բակիևը Մինսկ է ժամանել իր հրավերով և չի վերադարձվելու հայրենիք:
Reuters-ը ենթադրում է, որ իր այցի ժամանակ Կիմ Չեն Ընը կանդրադառնան նաև միջուկային փորձարկման մասին լուրերին: Փխենյանը, ըստ գործակալության, պատրաստ է հրաժարվել դրանցից, եթե Չինաստանը ԿԺԴՀ-ի հետ կնքի խաղաղության պայմանագիր. պաշտոնապես այդ պետությունները գտնվում են հրադադարի ռեժիմում 1953 թ. Կորեական պատերազմից հետո:
Լեհ պատմաբան Վոյցեխ Մատերսկին կարծում է, որ այդ փաստաթղթերում կգտնվի հաստատումը այն բանի, որ ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը իրականում իմացել է՝ լեհ զինվորներին գերմանացիները չէ, որ գնդակահարել են: Չնայած հրապարակավ նա հենց դա է պնդել:
«ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնիի քարոզարշավին երեկ կրկին մեծ վնաս հասցվեց: Նրա անձնական կարողությունների մասին տեղեկությունները գրավել են լրատվամիջոցների ուշադրությունը»,- գրում է «Independent»-ը` անդրադառնալով նախօրեին Gawker կայքում հրապարակված մոտ 950 էջանոց փաստաթղթերի փաթեթին:
Շվեյցարիայի Լոզանի քաղաքի համալսարանական կլինիկական կենտրոնի ռադիոլոգիայի լաբորատորիայի փորձագետները շուտով կգնան Պաղեստինի ինքնավարություն` Յասիր Արաֆաթի աճյունի ուսումնասիրման նպատակով,- հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատուն նոտա է ուղարկել, որով կոչ է անում Էկվադորին վերականգնել բանակցությունները WikiLeaks-ի հիմնադիր Ժուլիան Ասանժի գործով: Այս մասին հայտնում է բրիտանական «The Daily Telegraph» թերթը:
Տաջիկստանի բնակիչները երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնից պահանջում են վերջ տալ բռնությանը, միջոցառումներ ձեռնարկել իրավիճակը կայունացնելու համար:
Այժմ խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները պետք է ստեղծեն նոր կոալիցիա, որպեսզի վարչապետ նշանակեն:
«Ֆինանսական և պարտքային ճգնաժամի արդյունքում Եվրոպան պակաս գրավիչ է դարձել ռուսների համար»,- Die Welt-ում գրել է Էդուարդ Շտայները` անդրադառնալով այդ երևույթի պատճառահետևանքային կապերին:
Եթե դատախազությունը դրական որոշում կայացնի, Հայնց-Քրիստիան Շտրահեի նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվել:
ՍԴ-ի որոշման պահից սկսած Տրայան Բեսեսկուն իրավունք է ստացել վերադառնալու իր պարտականությունների կատարմանը
Առայժմ, ցավոք, հումանիտար օգնությունը հասնում է հիմնականում երկրից դուրս գտնվող սիրիացիներին, իսկ դեպի Սիրիա ուղղվող օգնության քանակը բավարար չէ
Հարձակման ժամանակ բարձրաստիճան զինվորականն ինքնաթիռում չի եղել և չի տուժել:
Շվեդիան ԱՄՆ կառավարությունից պետք է երաշխիքներ ստանա, որ նա որևէ պարագայում մահապատժի չի ենթարկվի
Եթե օրինագիծը հավանության արժանանա երկրի նախագահ Քրիստինա Ֆերնանդեսի աջակիցների կողմից վերահսկվող Կոնգրեսում, ապա դա Արգենտինայի ընտրազանգվածը կընդլայնի 3 միլիոնով: Առաջարկված փոփոխություններն արդեն մեծ ոգևորությամբ են ընդունվել երկրում բնակվող ներգաղթյալների շրջանում:
Աղբյուրը հայտնել է, որ 57-ամյա Զենավին բուժման նպատակով գտնվում էր արտերկրում: «Նրա մոտ բարելավում էր նկատվում, սակայն հանկարծ ինչ-որ բան պատահեց, բժիշկները շատ արագ նրան տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք, սակայն նրա կյանքը փրկել չհաջողվեց»,- ասել է աղբյուրը: Շրջանառվող լուրերի համաձայն` նա բուժման նպատակով գտնվում էր Բրյուսելում, սակայն իշխանությունները չեն հաստատել այդ տեղեկությունը:
Նախագահին ընտրելու են խորհրդարանի պատգամավորները: Իսկ օրենսդիր մարմինը երկրում մինչ օրս վերջնականապես ձևավորված չէ. հաղորդում է Reuters-ը:
Զորավարժություններին ներգրավված է ավելի քան 30 հազար զինվորական ԱՄՆ-ից և 56 հազար էլ՝ Հարավային Կորեայից: Զորավարժություններին մասնակցում են ևս 7 երկրի զինվորականներ, իսկ ԿԺԴՀ-ում այս ռազմական նախաձեռնությունը դատապարտող բողոքի ցույցեր են:
Ասանժը ելույթ է ունեցել Էկվադորի դեսպանատան պատշգամբից: