
Սոմալիի չձևավորված խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրում

Այսօր Սոմալիում տեղի են ունենում նախագահական ընտրություններ:
Նշենք, որ նախագահին ընտրելու են խորհրդարանի պատգամավորները: Իսկ օրենսդիր մարմինը երկրում մինչ օրս վերջնականապես ձևավորված չէ. հաղորդում է Reuters-ը:
Նախագահի թեկնածուները 20-ն են, իսկ ամենահավանական թեկնածուներն են գործող նախագահ Շեյխ Շարիֆ Շեյխ Ահմեդը, վարչապետ Աբդիվելի Մոհամեդ Ալին և խորհրդարանի խոսնակ Շարիֆ Հասան Շեյխ Ադենը:
Սոմալիի ապագա խորհրդարանում կլինեն 275 պատգամավորներ, որոնցից միայն 215-ն է գործում: