
Մալիի նախագահը հերքում է. Կոսովոյի անկախությունն ինքը չի ճանաչել

Մալիի նախագահի աշխատակազմը հերքել է աֆրիկյան երկրի կողմից Կոսովոյի անկախության ճանաչման մասին տեղեկությունը: Այս մասին հայտնում է սերբական РТС հեռուստաալիքը:
Նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությունում ասվում է, որ փաստաթուղթը կեղծ է: «Մալիի ղեկավարությունը ցանկանում է աշխարհին տեղեկացնել այն մասին, որ երկրի նախագահը ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել՝ կապված Կոսովոյի ինքնիշխանության ճանաչման հետ»,- ընդգծվում է հայտարարությունում,- «Նա իրավունք է վերապահում ըստ օրենքի հետապնդելու կեղծ փաստաթղթի հեղինակին»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Պրիշտինայում մամլո ասուլիսի ժամանակ փաստաթուղթը ներկայացրել էր Կոսովոյի փոխվարչապետ Բեջեթ Պակոլին: