Ղրղզստանի իշխող կոալիցիան լուծարվել է. կառավարությունը հրաժարական կտա

Ղրղըզստանի խորհրդարանական մեծամասնության ղեկավար Կանատբեկ Իսաևը հայտարարել է 5 խմբակցություններից կազմված իշխող կոալիցիայի լուծարման մասին: Սա նշանակում է, որ ավտոմատ կերպով հրաժարական է տվել նաև կառավարությունը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

Այսօր իշխող դաշինքից հեռացել է Օմուրբեկ Տեկեբաևի «Աթա Մեկեն» խմբակցությունը, իսկ երեկ՝ «Ար-Նամիս» խմբակցությունը, որի առաջնորդ Ֆելիքս Կուլովը հայտարարել էր, թե վարչապետ Օմուրբեկ Բաբանովը չի կատարում կոալիցիոն համաձայնագրի պայմանները:

Այժմ խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները պետք է ստեղծեն նոր կոալիցիա, որպեսզի վարչապետ նշանակեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031