Բաժիններ՝

Ղրղզստանում հեղաշրջում նախապատրաստողների մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք

Ղրղզստանում հեղաշրջում նախապատրաստող քաղաքացիներից առգրավել են 50 ինքնաձիգ, 20 ատրճանակ և 255 հազար պարկուճ։ Այդ մասին հայտնել է հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Զանգվածային անկարգություններ կազմակերպելու և երկրում հասարակական-քաղաքական իրավիճակն ապակայունացնելու միջոցով իշխանությունը բռնի ուժով զավթելու ծրագրած խմբի մի շարք անդամների խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է 50 ինքնաձիգ, 20 ատրճանակ և 255 հազար պարկուճ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ առգրավվել է նաև իրավապահ մարմինների համազգեստի 200 հավաքածու, 38 զրահաբաճկոն, երկու անօդաչու թռչող սարք, ինքնաշեն պայթուցիկ նյութեր, ծայրահեղական գրականություն և այլ իրեր։

Բացի այդ, խուզարկությամբ հայտնաբերվել են մի շարք քաղաքացիների անձնական փաստաթղթեր, այդ թվում՝ Ղրղզստանի Ժողովրդական Քենեշի պատգամավոր Մառլեն Մամատալիևին պատկանող անձը հաստատող փաստաթուղթ»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նախօրեին Անվտանգության պետական ​​կոմիտեն հայտարարել էր հանրապետությունում հեղաշրջում նախապատրաստող հինգ հոգանոց խմբի կալանավորման մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս