Բաժիններ՝

Թուրքիան առաջարկել է խաղաղության հարթակ ստեղծել Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար

Թուրքիան առաջարկել է ստեղծել խաղաղության հարթակ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար։ Այդ մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում հակամարտությունը, որը շարունակվում է արդեն երեք տարի, ստացել է պատերազմի բնույթ։ Ֆիդանը նշել է, որ ռազմավարական պատկերը վկայում է երկու կողմերում առկա լայնածավալ սպառազինության մասին։

«Մենք հանդես ենք գալիս խաղաղության նախաձեռնությունների տարածման օգտին, երկրների լայն մասնակցությամբ խաղաղության հարթակի ստեղծման և դիվանագիտության օգտին։ Որպես հակամարտությունից տուժած երկիր՝ մենք պետք է խոսենք միասնական դիրքերից»,- պարզաբանել է Թուրքիայի արտգործնախարարը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինադադարի պայմանների մասին։ Նա ասել էր, որ հակամարտությունը կարող է ավարտվել, եթե խաղաղության համար ամուր հիմքեր պատրաստվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031