Խռովահույզ Լեռնային Բադախշանի ինքնավար մարզում բախումներից զոհեր և վիրավորներ կան
Տաջիկական Խորոգ քաղաքում (Լեռնային Բադախշանի ինքնավար մարզ) չարտոնված հանրահավաքը ցրելու ընթացքում զոհվել է հանրահավաքի 2 մասնակից, ևս 2-ը փոքր վնասվածքներ են ստացել: vesti.ru-ն տեղեկացնում է, որ հանրահավաքի մասնակիցների խոսքերով՝ ոստիկանությունը կրակ է բացել այն ժամանակ, երբ իրենք փորձել են ներխուժել մարզպետարան: Երկրի ներքին գործերի վարչության տվյալներով՝ Խորոգի կենտրոնական հրապարակում հանրահավաքը դեռևս շարունակվում է: Տաջիկստանի բնակիչները երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնից պահանջում են վերջ տալ բռնությանը, միջոցառումներ ձեռնարկել իրավիճակը կայունացնելու համար: ИТАР-ТАСС-ը նշում է, որ չարտոնված հանրահավաքի պատճառը Խորոգի ազդեցիկ առաջնորդներից մեկի՝ Իմոմնազար Իմոմնազարովի սպանությունն է եղել: Վերջինս սպանվել է անցյալ գիշեր իր տանը՝ անհայտ զինյալների կողմից: