Բաժիններ՝

Եգիպտոսի հավաքականի նախկին խաղացող Ռեֆաթը մահացել է 31 տարեկանում

Եգիպտոսի հավաքականի նախկին խաղացող Ահմեդ Ռեֆաթը մահացել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով։

Մարտի 11-ին Եգիպտոսի առաջնության «Ալ Իթթիհադ Ալեքսանդրիայի» դեմ խաղի ժամանակ 31-ամյա կիսապաշտպանը սրտի կանգ է ունեցել և մի քանի օր անցկացրել՝ գիտակցության չգալով:

Հարձակվողը հոսպիտալացվել է Ալեքսանդրիայում և մարտի 25-ին տեղափոխվել Կահիրե՝ հետագա բուժման համար։ Նա դուրս է գրվել ապրիլի 11-ին, սակայն շարունակել է բուժումը և օգտագործել սրտի ռիթմավար:

Ռեֆաթը վերջին անգամ հրապարակային ելույթ է ունեցել հունիսի 23-ին։ Խաղացողը մահացել է այսօր։ Նրա մահվան պատճառը պաշտոնապես չի բացահայտվել, սակայն ենթադրվում է, որ կապված է սրտի խնդիրների պատճառով առաջացած բարդությունների հետ:

Անցած մրցաշրջանում Ռեֆաթը Եգիպտոսի բարձրագույն խմբի առաջնությունում անցկացրել է հինգ հանդիպում և երկու գոլ խփել ակումբի կազմում: Հարձակվողը յոթ խաղ ունի նաև Եգիպտոսի հավաքականի կազմում, որոնցում երկու գոլի հեղինակ է դարձել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս