Բաժիններ՝

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր չէ դուրս գալ ընտրապայքարից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր չէ դուրս գալ ընտրապայքարից և խոստացել է հաղթանակ տանել իր հակառակորդի՝ հանրապետական Դոնալդ Թրամփի նկատմամբ:

«Հեռուստաբանավեճից ի վեր շատ շահարկումներ են եղել այն մասին, թե ինչ է անելու Ջոն։ Արդյոք նա կշարունակի՞ մասնակցել ընտրապայքարին, թե՞ կլքի այն։ Ի՞նչ է նա մտադիր ձեռնարկել։ Սա է իմ պատասխանը ՝ ես մնում եմ և մտադիր եմ հաղթանակ տանել»,-ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Վիսկոնսին նահանգում իր կողմնակիցների հանրահավաքում։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ առաջնորդը խոստովանել է, որ Թրամփի հետ վերջերս կայացած հեռուստաբանավեճում լավագույն ձևով հանդես չի եկել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031