Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար. Տոկաև

Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ:

Պետության ղեկավարը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն կհաստատվի:

Նա նաև նշել է, որ քաղաքական և տնտեսական փոփոխություններն իրենց ազդեցությունն են թողել ամբողջ աշխարհի վրա.

«Ես հավատում եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում մենք մեր ներդրումը կունենանք ԹՊԿ անդամ երկրների տնտեսությունների զարգացման գործում»,- Տոկաևի խոսքերը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031