Ռոմնիի թեկնածությունը կառաջադրեն արագացված կարգով

Հանրապետականների համագումարը կառաջադրի Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթթ Ռոմնիի պաշտոնական թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնին: Ինչպես հայտնում է rosbalt.ru-ն, իր թեկնածուին կուսակցությունը կառաջադրի համագումարի առաջին օրը՝ այդպիսով խախտելով իր թեկնածուներին համագումարի երրորդ օրն առաջադրելու սովորույթը:
Ռոմնիին և կոնգրեսմեն Փոլ Ռայանին առաջադրելու քվեարկությունը կանցկացնի օգոստոսի 27-ին: Իրենց առաջին ելույթը որպես նախագահի և փոխնախագահի թեկնածուներ Ռոմնին ու Փոլ Ռայանը կկարդան համագումարի վերջին օրը:
Թե ինչո՞ւ է կուսակցությունը որոշել քվեարկությունն անցկացնել ավելի վաղ, դեռևս հայտնի չէ: Հաղորդվում էր, որ ԱՄՆ ընտրողների 40%-ը, ընդհանուր առմամբ 80մլն. չափահաս մարդ է, չի պատրաստվում մասնակցել երկրում նոյեմբերի 6-ին անցկացվելիք ընտրություններին: Սրա մասին վկայում են Կալիֆորնիայի համալսարանի անցկացրած հարցումները: Հարցման կազմակերպչի խոսքերով`եթե այդ ամերիկացիները քվեարկեին, նրանցից  3-ից 2-ը իրենց ձայնը կտային երկրի գործաող նախագահ Բարաք Օբամային: Նրան են աջակցում ամերիկացիների 43%-ը, ովքեր չեն ցանկանում մասնակցել քվեարկությանը, այն դեպքում, երբ նրա հիմնական մրցակից հանրապետական Միթթ Ռոմնիին աջակցում է 20%-ը:

Տեսանյութեր

Լրահոս