Հուլիսի 2-ին, ժամը 20։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։
Կայքի տեղեկություներով՝ ոստիկանություն ահազանգած տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ ինքը Հայաստանում գործող հայտնի նախագծերից մեկի ղեկավարն է։
Քիչ առաջ փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հիշեցնում են, որ որ ՃՈ տուգանքը 50 տոկոսով և մնացորդ գումարի համապատասխան կատարողական ծախսը վճարելու օրենքով նախատեսված արտոնությունից հարկադիր կատարման փուլում օգտվելու վերջնաժամկետը հուլիսի 8-ն է։
2024 թվականի հունիսին Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) միգրացիոն ծառայությունը Վրաստանի քաղաքացիություն չունեցող 26 մարդու վտարել է երկրից։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն է:
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի նախագահ, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ահազանգ է հնչեցրել, որում ասվում է.
168.am-ի հետ զրույցում Ճոճկանի համայնքապետ Արա Սիրադեղյանն ասաց, որ ոռոգման ջրի խնդրի մասին պատկան մարմինները տեղյակ են, ուստի դրա վերաբերյալ բոլոր հարցերին պետք է պատասխանեն նրանք։
Աշխարհի 77-րդ ռակետ, հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը վստահ դուրս եկավ Ուիմբլդոն 2024-ի երկրորդ շրջան։
Հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
Հնդկաստանի հյուսիսային Հաթրաս քաղաքում կրոնական միջոցառման ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով առնվազն 107 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Hindustan Times-ը՝ հղում անելով քաղաքի ոստիկանությանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ պրոֆեսոր, իրանագետ Վարդան Ոսկանյանն է։
Իսկ ոստիկանությունը մշտապես ուշադրության կենտրոնում կպահի փոքրիկին, կլինի նրա և մայրիկի կողքին։
168.am-ի հետ զրույցում «Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը հակադարձելով Ալիևի հայտարարությանը՝ նկատեց՝ արցախահայերի վերադարձի հիմքում պետք է լինի նորից Սումգայիթի, Բաքվի, Գանձակի հայության ցեղասպանության փաստը։
Կատարողները հայտնաբերվեցին «Զվարթնոց» օդանավակայանի մոտ
Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը կարող է ներառվել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի երթուղում։ Ըստ ТАСС-ի՝ դրա մասին հայտարարել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։
Կիևը լսել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ հրադադար սահմանելու առաջարկը, սակայն կարծում է, որ նման նախաձեռնությունները չեն կարող քննարկվել խնդրի կարգավորման այլ ասպեկտներից զատ։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։
«Փաշինյանն իր երկարատև հարցազրույցներից մեկի ժամանակ ասաց, թե՝ 40 կմ-ի վրա ի՞նչ իմաստ ունի թղթեր ստորագրելը։ Դրանով ինքն Ալիևին ասաց՝ այդ ճանապարհին կգործի այլ իրավասություն. ոչ այնպիսին, ինչպիսին գործում է հայաստանյան այլ ճանապարհների վրա։ Ալիևին ճանապարհ կտան, որի վրա կգործի այլ ռեժիմ, բայց կասեն, թե միջանցք չեն տվել։ Ադրբեջանն այդ պարագայում Հայաստանով անցնող վագոնները կարող է պայթեցնել, ապա մեղադրել Հայաստանին անվտանգություն չապահովելու համար և ուժով մտնել Սյունիք»:
Հուլիսի 2-5-ը Հայաստանի Հանրապետություն կժամանի Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունը:
Վրաստանում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննումը, հավանաբար, 30 լարիով կթանկանա: Սրա անհրաժեշտության մասին խոսել է «Տեխնիկական զննման կենտրոնների միության» գործադիր տնօրեն Գիորգի Շիոլաշվիլին։
Թիրախում, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, Հայաստանում օգտակար հանածոների շահագործումն է, որը ոչ միայն Հայաստանի տնտեսության կարևորագույն ռեսուրս է, այլ նաև միջազգային փոխադարձ հետաքրքրություններ, շահեր կազմավորելու կարևոր միջոց: Զրկել Հայաստանին այդ կապերը, փոխադարձ շահերը ձևավորելու, ընդլայնելու, խորացնելու հնարավորությունից, դա է խնդիրը:
Հայաստանում 2023-2025 թվականներին փուլային եղանակով ներդրվել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: 2023 թվականի հաշվետու տարվա համար Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամուտների տարեկան հաշվարկ-հայտարարագիրը ներկայացնում են Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով։ Համակարգն այժմ գործում է վեբ տարբերակով, հետագայում նախատեսվում է նաև բջջային հավելվածը։
Լիտվայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Վիլնյուսում ՌԴ դեսպանատան ներկայացուցչին։ Լիտվան բողոք է ներկայացրել Մոսկվային՝ իր օդային տարածքի խախտման կապակցությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։
2020 թվականի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը լրացել է 2023 թվականի դեկտեմբերի 3-ին, թեպետ իրականում այն ավարտվել էր նոյեմբերի 3-ին, բայց, ինչպես 168.am-ին ասել էին հանձնաժողովից, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի լիազորության ժամկետը երկրորդ անգամ երկարաձգելիս հաշվի չի առնվել օրենքով սահմանված ամենամյա ԱԺ արձակուրդը, հետևաբար՝ օրենքով սահմանված կարգով, ԱԺ Քննիչ հանձնաժողովի աշխատանքները սույն թվականի նոյեմբերի 3-ի փոխարեն՝ ավարտվել են 2023 թվականի դեկտեմբերի 3-ին:
Ուկրաինայի իշխանությունները օգոստոսին կարող են դեֆոլտ հայտարարել, եթե չկարողանան ներդրողների հետ պայմանավորվել պարտքի վերակառուցման հարցի շուրջ, գրել է The Economist-ը։
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ելույթ է ունեցել պաշտպանության նախարարությունում կայացած տեսակոնֆերանսի ընթացքում, որին մասնակցել են Թուքրիայի զինված ուժերի հրամանատարները, փոխնախարարները և ստորաբաժանումների հրամանատարները։
Հուլիսի 2-ին, ժամը 13:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ Արտաշատ քաղաքի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք։
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը հուլիսի 3-ից 4-ը գտնվելու է Աստանայում, որտեղ «ծանրաբեռնված օրակարգ» է սպասվում։
Իրանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակվում է, դրա համար որևէ խոչընդոտ չկա։ Այս մասին հայտնել է Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի խորհրդական և Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին Financial Times թերթի հարցազրույցում։
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցը Թուրքիա և մի շարք զգայուն հարցեր։