Աֆղանստանում հարձակում Պենտագոնի երկրորդ պաշտոնյայի ինքնաթիռի վրա
Այսօր Ամերիկացի գեներալ Մարտին Դեմպսիի ինքնաթիռը վնասվել է Աֆղանստանում ԱՄՆ ավիացիոն բազայի վրա զինյալների հրթիռային հարձակման հետևանքով:
Մարտին Դեմպսին, ով գլխավորում է ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեն, չի տուժել: Հարձակման ժամանակ գեներալը ինքնաթիռից հեռու է գտնվել: Թեթև վնասվածքներ են ստացել երկու զինծառայողներ, ովքեր բազայում են գտնվել հարձակման պահին: Այս մասին հաղորդում է AFP-ն:
Բահրամ բազայի վրա հարձակումը տեղի է ունեցել երեքշաբթի գիշերը: Գեներալ Մարտին Դեմպսին ժամանել էր Բահրամ՝ քննարկելու Աֆղանստանում միջազգային զինծառայողների վրա հարձակումների թվի աճը: Դեմպիսի այցին նախորդել է ամերիկացի զինվորի սպանությունը անհայտ աֆղանցու կողմից: Վերջինս աֆղան ոստիկանի հագուստով է եղել:
Գեներալը ժամանել էր երկուշաբթի օրը՝ C-17 ինքնաթիռով, որը վայրէջք էր կատարել Բահրամ ռազմաբազայում: