Վախճանվել է Եթովպիայի վարչապետը

Եթովպիան ավելի քան 20 տարի ղեկավարած վարչապետ Մելես Զենավին օգոստոսի լույս 21-ի գիշերը մահացել է, հայտնում է «Ֆրանս պրեսը»` վկայակոչելով կառավարության ներկայացուցչին:

Աղբյուրը հայտնել է, որ 57-ամյա Զենավին բուժման նպատակով գտնվում էր արտերկրում: «Նրա մոտ բարելավում էր նկատվում, սակայն հանկարծ ինչ-որ բան պատահեց, բժիշկները շատ արագ նրան տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք, սակայն նրա կյանքը փրկել չհաջողվեց»,- ասել է աղբյուրը:
Շրջանառվող լուրերի համաձայն` նա բուժման նպատակով գտնվում էր Բրյուսելում, սակայն իշխանությունները չեն հաստատել այդ տեղեկությունը:

Եթովպիայի սահմանադրության համաձայն` կառավարության ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի փոխվարչապետ Հայլե Մարիամ Դեզալեյնը:

Մելես Զենավին իշխանության է եկել 1991թ.-ին, բռնապետ Մենգիստու Հայլե Մարիամի տապալման արդյունքում: Վերջինիս կառավարման օրոք երկրում մահացել է, տարբեր գնահատականների համաձայն, 200.000-ից 3 մլն մարդ, այդ թվում ` սովից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031