ՍԴ-ն վերադարձրեց նախագահին

Այսօր Ռումինիայի Սահմանադրական դատարանը անվավեր է ճանաչել երկրի նախագահ Տրայան Բեսեսկուին անվստահություն հայտնելու հարցով հանրաքվեն, քանի որ դրան մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ռումինացիների 46 տոկոսը: Ռումինական օրենսդրության համաձայն, հանրաքվեն կայացած է համարվում այն դեպքում, երբ արձանագրվում է նվազագույնը 50 տոկոս մասնակցություն: Ինչպես հաղորդում է «Agence France-Presse»-ը, ՍԴ-ի որոշման պահից սկսած Տրայան Բեսեսկուն իրավունք է ստացել վերադառնալու իր պարտականությունների կատարմանը, ինչը հուլիսին ժամանակավորապես դադարեցրել էր իմպիչմենթի ընթացակարգի պատճառով: Ռումինիայի ընդդիմադիր քաղաքական ուժերը, մասնավորապես իմպիչմենթի գործընթացը նախաձեռնած և խորհրդարանում մեծամասնություն ունեցող «Սոցիալ-Լիբերալների միություն»-ը հայտարարել է, որ հանրաքվեին բնակչության մասնակցության թիվը իշխանությունների կողմից նվազեցվել է` ՍԴ-ի միջոցով այն անվավաեր ճանաչելու նպատակով: 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031