
ՌԴ-ում Աթայան եղբայրներին ձերբակալել են՝ ասելով, որ եթե «Պորշ Կայեն» ավտոմեքենա եք վարում, ապա «մեզ գումար տվեք»

2015թ. աշնանը ՌԴ Կամենսկ-Ուրալսկ քաղաքում ձերբակալվել են հայազգի 6 զավակների հայր Արմեն Աթայանը և նրա եղբայրը՝ Ռուսաստանի բռնցքամատի նախկին չեմպիոն Արման Աթայանը: Արմեն Աթայանի կինը՝ Ելենա Աթայանը, փետրվարի 16-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Կամենսկ-Ուրալսկի դատախազության դիմաց: Նա պնդում է, որ իր ամուսնուն և նրա եղբորն ապօրինի են ձերբակալել: Նա հրապարակել է կադրեր, որտեղ երևում են, թե ինչպես են զինված ոստիկանները ամուսնուն ձերբակալում իր ավտոլվացման սրահից: Կնոջ խոսքով՝ ոստիկաններն ամուսնուց պարբերաբար փորձել են գումար շորթել՝ ասելով, որ եթե «Պորշ Կայեն» ավտոմեքենա եք վարում, ապա «մեզ գումար տվեք»: Սակայն ամուսինը հրաժարվել է՝ ասելով, որ 6 երեխաներ ունի, որոնց խնամքն իր վրա է: Դրանից հետո, ինչպես պատմում է Ելենա Աթայանը, ամուսնուն սպառնացել են՝ ասելով. «Մենք քեզ կնստացնենք»:
https://www.youtube.com/watch?v=GNBn3WL4IBI