Բաժիններ՝

Օբաման կոչ է արել Պուտինին կատարել Ուկրաինայի արևելքում խաղաղ կարգավորման մասին համաձայնագրի պայմանները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել ՌԴ նախագահ Բարաք Օբամային կատարել Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության խաղաղ կարգավորման մասին համաձայնագրի պայմանները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ինչպես հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, Պուտինի հետ հեռախոսազրույցում Օբաման հայտարարել է, թե Ռուսաստանն ու Դոնբասի ինքնահռչակ հանրապետության կողմնակիցներըն պետք է հետևեն զինադադարի պայմաններին:

Օբաման նաև կոչ է արել Ռուսաստանին ու ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչներին տրամադրել ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելությանը լիարժեք մատչում հակամարտության գոտում, այդ թվում՝ Ուկրաինայի ու Ռուսաստանի սահմանամերձ հատվածում:

Միաժամանակ, Օբաման անհրաժեշտ է համարել շուտափույթ որոշել հաջորդ ընտրությունների անցկացման օրը Դոնբասի շրջանների տեղական ինքնակառավարվող մարմիններում, որոնք ենթարկվում են ինքնահռչակ հանրապետությունների կողմնակիցներին:

Ավելի վաղ Պուտինն իր հերթին խնդրել էր Վաշինգտոնին ազդել Ուկրաինայի քաղաքական ղեկավարության վրա: Ռուսական կողմի կարծիքով՝ ուկրաինական իշխանությունները չեն ձեռնարկում մինսկյան համաձայնագրով պայմանավորված քայլեր՝ թուլացնելու հակամարտությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս