
Ինքնաթիռներում լիթիում-իոնային մարտկոցների տեղափոխությունը կարգելվի

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունն (International Civil Aviation Organization, ICAO) արգելել է լիթիում-իոնային մարտկոցների տեղափոխումն ուղևորատար օդանավերի ուղեբեռներում, հայտնում է Reuters գործակալությունը:
Ինքնաթիռով մարտկոցների տեղափոխումը, որոնք օգտագործվում են լուսանկարչական սարքերում, սմարթֆոններում ու այլ էլեկտրոնիկայում, կարգելվի դրանց հրդեհավտանգության պատճառով:
Ավելի վաղ նման արգելք էր սահմանվել չլիցքավորվող լիթիում-մետաղական մարտկոցների վրա, որոնք ավելի հաճախ օգտագործվում են ժամացույցներում:
Որոշումը ուժի մեջ կմտնի 2016թ. ապրիլի 1-ից ու կտևի այնքան ժամանակ, մինչև «վտանգավոր բեռի» համար չմշակվի նոր՝ ստանդարտ հրդեհակայուն փաթեթավորում:
Արգելքը պարտադիր կլինի ICAO-ի բոլոր 191 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի համար: