Բաժիններ՝

Տարեսկզբից Եվրոպա է ժամանել ավելի քան 110 հազար փախստական

2016թ. սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել ավելի քան 110 հազար փախստական, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով Միգրացիայի միջազգային կազմակերպությանը:

Կազմակերպության  տվյալով՝ ավելի քան 97 հազար փախստական է ժամանել Եվրոպա Հունաստանով, մյուսները՝ Իտալիայով: Նրանց մեծ մասը Սիրիայից է, Աֆղանստանից ու Իրաքից:

Ինչպես հաղորդվում է, միայն հունվարին Եվրոպա ժամանած փախստականների թիվը տասն անգամ գերազանցել է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Տարեսկզբից , ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության, 410 մարդ զոհվել է՝ փորձելով հասնել Եվրոպա: Նրանց մեծ մասը չի կարողացել հաղթահարել Թուրքիայից ու Հունաստանից Միջերկրական ծովն ընկած հատվածը:

Փետրվարի սկզբին Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտարարեց, թե 2016թ. Եվրոպա կժամանի ևս 1 մլն փախստական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս