Բաժիններ՝

ՌԴ-ն վերադարձրել է «Միստրալների» համար նախատեսված 1 մլրդ եվրոն

«Միստրալ» տիպի ուղղաթիռակիր նավեր կառուցելու համար Ռուսաստանի կողմից տրամադրված գումարի հիմնական մասը հետ է վերադարձվել: Պատճառը համապատասխան պայմանագրի չեղարկումն է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով RNS-ին: Վերջինս հիմնվում է Մոսկվայում ռազմադիվանագիտական իր աղբյուրին:

«Գումարը կազմում է մոտ 1 մլրդ եվրո, որը հետ է վերադարձվել: Դա կատարվել է օպերատիվ, համապատասխան պայմանագրի չեղարկումից անմիջապես հետո»,-ասել է նա:

Աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիական կողմը որոշել է Ռուսաստանի պահանջներին գնալ ընդառաջ, քանի որ չէր կարող «Միստրալները» վաճառել այլ գնորդներին՝ առանց Մոսկվայի համաձայնության:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29