Բաժիններ՝

Կանադան վաճառքից հանել է սերիական մարդասպանի մեմուարները

Մեմուարները, որոնք ենթադրաբար գրել է կանադացի սերիական մարդասպանը, հանվել են վաճառքից օնլայն խանութում հայտնվելուց մի քանի ժամ անց:
Նախկին ֆերմեր-մուլտիմիլիոնատեր Ռոբերտ Պիկտոնը 2007թ. մեղավոր ճանաչվեց 6 կնոջ սպանության մեջ: Եվս 20 սպանության մեղադրանքը հնարավոր չեղավ ապացուցել:
Երբ նա իր պատիժն էր կրում բանտում, բանտարկյալներից մեկը կարողացավ գաղտնի դուրս բերել Պիկտոնի մեմուարները, հայտնում է CTV-ն:

Իշխանությունները խոստացան պարզել, թե ինչպես է նման բան պատահել երկրի ամենալավ պահպանվող բանտերից մեկում:

Գրքում Պիկտոնը պնդում է, որ անմեղ է ու հայտարարում, որ իրեն ծուղակն է գցել Կանադայի ոստիկանությունը, հայտնում է Vancouver Sun-ը:
Հրատարակիչը պահանջել է գիրքը հանել Amazon-ի վաճառքից ու ներողություն է խնդրել սպանված կանանց ընտանիքներից:

Ավելի վաղ Բրիտանական Կոլումբիա նահանգի իշխանությունները հայտարարել էին, թե տղամարդը ոչինչ չի ստանա «Պիկտոն. սեփական խոսքերից» մեմուարների հրապարակումից:
Amazon-ը դեռ չի մեկնաբանել իրավիճակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս