Մոսկվան կարող է խզել դիվանագիտական հարաբերությունները Կիևի հետ Ղրիմում Ուկրաինայի հատուկ նշանակության ջոկատի կողմից գործողություն անցկացնելու փորձից հետո: Այս մասին «Իզվեստիային» հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական շրջանակներում աղբյուրը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ նախնական տվյալներով՝ Թաիլանդի Թագավորությունում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների թվում հայեր չկան:
Միացյալ Նահանգները սխալ են թույլ տվել` ներխուժելով Իրաք, կարծում է ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը:
Թուրքիան և Ռուսաստանը կարող են օգտագործել իրենց ազգային արժույթները առևտրի ժամանակ, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը լրագրողներին Սանկտ Պետերբուրգից վերադառնալուց հետո, գրում է Haberturk թերթը:
ՄԱԿ-ի մասնագետները սկսել են հետաքննել թունավոր գազերի հնարավոր կիրառությունը Սիրիայի Հալեպ քաղաքում` ապստամբների կողմից վերահսկվող շրջաններում: Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դի Միստուրան:
Ղրիմում տեղի ունեցածը կարող է ձեռնտու լինել Ռուսաստանին: Նա կարող է պահանջել զիջումներ պատժամիջոցների հարցով` բանակցությունների սեղան վերադառնալու համար կամ փորձել ԱՄՆ-ին պաշտոնապես ներգրավել Ուկրաինայի հարցով բանակցություններում, գրում է Financial Times-ը:
Թաիլանդի հարավային հատվածի հայտնի հանգստավայրերում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել, որոնց զոհ է դարձել նվազագույնը 4 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել:
Սոչիում օգոստոսի 12ին բացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Ինչպես հայտնել է ՌԴ կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը, հանդիպումը վեցերորդը կդառնա 2015 թվականի հունվարին Եվրասիական տնտեսական միության աշխատանքի սկսվելուց ի վեր:
ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան-Մարկ Էյրոն հեռախոսազրույցում քննարկել են Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի իրավիճակը, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրյուդոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է անում խուսափել ցանկացած գործողությունից, որ կարող է հանգեցնել Ղրիմի շուրջ իրավիճակի լարմանը:
Ռուսաստանի նախագահն այնքան էլ սխալ չէ, երբ խոսում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ի 10 % աճի մասին: Այդպես է կարծում Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ 168.am-ի հետ զրույցում ասելով, որ գտել է Վլադիմիր Պուտինի աղմկահարույց հայտարարության հիմքերը:
Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել Է այն տղամարդուն, որը փորձում էր պարանի եւ ծծիչների օգնությամբ մագլցել Մանհեթենի Trump Tower 58-հարկանի երկնաքեր, տեղեկացնում է BBC-ն:
Բրիտանացի Հյու Ռիչարդ Լուի Գրոսվենորը` Վեսթմինստերի վեցերորդ դուքս Ջերալդ Քավենդիշ Գրոսվենորի միակ որդին, հոր մահից հետո, ժառանգելով հանգուցյալ հոր կարողությունը, ընդգրկվել է Bloomberg-ի միլիարդատերերի ցանկում:
Գուդնի Յոհաննեսոնը, որն օգոստոսի 1-ին ստանձնել է Իսլանդիայի նախագահի պաշտոնը, ոչ միայն արդեն հասցրել է պաշտոնական նախագահական էջ բացել Facebook սոցիալական ցանցում, այլեւ խոստացել է իր բաժանորդներին՝ ուժերի ներածին չափ անձամբ պատասխանել նրանց հարցերին:
ԱՄՆ կաջակցի Հայաստանին միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարում: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների ծրագրում» լրացման նա խագծին:
Թայլանդի հայտնի հանգստյան գոտում գրանցված պայթյունի արդյունքում տուժել է 3 օտարերկրացի:
Հրատարակության տվյալներով՝ ժամանողները միտումնավոր թաքցնում են փաստաթղթերը, թեեւ միգրացիոն ծառայությունում նրանք հայտարարում են, որ դրանք կորցրել են: Փախստականներից շատերն իրենց ներկայացնում են որպես սիրիացիներ, քանի որ այդ դեպքում Գերմանիայում ժամանակավոր բնակության իրավունք ստանալու հավանականությունն ավելի մեծ է: 2015 թվականին Սիրիայից ժամանած փախստականների 96 տոկոսին ԳՖՀ-ում ընդունել են:
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև 2016թ. հունիսի 5-ին ստորագրված քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել:
Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբուտկայի հրավերով Պրահա կայցելի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում Անկարայի եւ Վաշինգթոնի միջեւ հարաբերությունների վատացման հերթական նշանն է դարձել: Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձը դարձել է ճշմարտության պարագա: Անկարան եւ Վաշինգթոնն այլեւս ընդհանուր արժեքներ եւ հետաքրքրություններ չեն կիսում:
Մոսկվայի կենտրոնում բռնել են վրաստանցի քրեական հեղինակություն Նոդար Ալոյանին, որը միջազգային հետախուզման մեջ էր գտնվում Բելգիայում եւ Ֆրանսիայում հանցագործություններ կատարելու կասկածանքով: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՆԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
Կրեմլի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի խորհրդակցություն է հրավիրել, որտեղ քննարկվել են Ղրիմում քաղաքացիների անվտանգության ապահովման հարցերը:
Իրանի նախկին (2005-2013թթ.) նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նամակ է հասցեագրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում պահանջում է անմիջապես չեղյալ հայտարարել այն դատական որոշումը, որն առնչվում է իրանական սառեցված ակտիվներից Իրանին 2 միլիարդ դոլար չվերադարձնելուն: Որոշումն ընդունվել է ԱՄՆ դաշնային դատարանի կողմից այս տարվա գարնանը՝ վճռելով այդ միջոցներն ուղղել 1983թ. Բեյրութում կատարված ահաբեկչության ժամանակ զոհված ամերիկացի զինծառայողների ընտանիքներին:
Այսօր Մարսելի օդանավակայանում Ֆրանսիայի հարավում բռնկված հրդեհների պատճառով սպասվում են չվերթերի հետաձգում և չեղարկումներ:
Սիրիայի Ռաքքա քաղաքը զրկվել է ջրամատակարարումից ռուսական ռմբակոծությունների հետևանքով, Twitter-ում հայտնել են «Ռաքքան սպանում են լռության մեջ» շարժման ակտիվիստները:
Ռուսական «Տու-22Մ3» ռմբակոծիչները բեկորա-ֆուգասային ռազմամթերքով հարվածներ են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին, ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հաստատել է, որ Հունաստանում Թուրքիայի ռազմական կցորդներն իրեն ընտանիքների հետ միասին փախել են Իտալիա:
Պուտինին շնորհակալություն, այնուամենայնիվ, պետք է հայտնել։ Նա մի նախադասությամբ տվել է այն, ինչն այդքան անհրաժեշտ է հայ հասարակությանը՝ զբաղմունք ու տեսարաններ։
«Խոսքը գնում էր այն պայմանավորվածությունների մասին, որը ձեռք էր բերվում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ: Այսինքն՝ շատ հստակ նախագահն ասաց, որ խոսքը գնում է 94-95 թթ. եռակողմ, անժամկետ զինադադարի պայմանագրի վերաբերյալ, երկրորդը՝ հետաքննությունների մեխանիզմների, և երրորդ՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ»,- հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը:
Երեկ Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ վերջինս հայտարարեց, թե «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ն աճել է 10 %-ով»: Այսօր լրագրողները կառավարության նիստից հետո Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է Պուտինը նման թիվ հայտարարում: