Բաժիններ՝

Ռուսական ռմբակոծիչները նոր հարվածներ են հասցրել Ռաքքայի մերձակայքում

Ռուսական «Տու-22Մ3» ռմբակոծիչները բեկորա-ֆուգասային ռազմամթերքով հարվածներ են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին, ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում:

6 ռուսական ռմբակոծիչները հարվածներ են հասցրել Սիրիայի Ռաքքա քաղաքի շրջանում, որը համարվում է ԴԱԻՇ-ի մայրաքաղաքը:

Նշվում է, որ ռուսական ավիացիան ոչնչացրել է զինյալների մարզման խոշոր դաշտային ճամբարը, ահաբեկիչների` զենքով-զինամթերքով և վառելիքով լի պահեստը, քիմիական ռազմամթերքի արտադրության գործարանը, ինչպես նաև մեծ թվով ահաբեկիչների:
Առաջադրանքի իրականացումից հետո ռմբակոծիչները վերադարձել են «Խմեյմիմ» ավիաաբազա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031