Բաժիններ՝

«Հունաստանում Թուրքիայի ռազմական կցորդները փախել են Իտալիա». Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հաստատել է, որ Հունաստանում Թուրքիայի ռազմական կցորդներն իրեն ընտանիքների հետ միասին փախել են Իտալիա:

Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո Հունաստանում Թուրքիայի ԶՈՒ կցորդ, գնդապետ Իլհան Յաշըլթըն և ռազմածովային կցորդ, գնդապետ Հալիս Թանչան իրենց ընտանիքների հետ նավով փախել են Իտալիա:

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի ԱԳՆ-ն դիմել էր Հունաստանի ԱԳՆ-ին` խնդրելով չեղարկել նրանց հավատարմագրերը: Նույն օրը Հունաստանի ԱԳՆ-ն չեղարկել էր նրանց հավատարմագրերը:

Տեղեկություն այն մասին, թե երբ են նրանք հեռացել Աթենքից, չկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031