Բաժիններ՝

ՄԱԿ-ը կուսումնասիրի Հալեպում քիմիական զենքի կիրառման վկայությունները

ՄԱԿ-ի մասնագետները սկսել են հետաքննել թունավոր գազերի հնարավոր կիրառությունը Սիրիայի Հալեպ քաղաքում` ապստամբների կողմից վերահսկվող շրջաններում: Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դի Միստուրան:

«Վկայություններ այն մասին, որ քիմիական հարձակում է եղել, բավականաչափ են»,- հայտարարել է նա լրագրողներին: Նրա խոսքով` եթե հաջողվի դա ապացուցել, ապա հնարավոր է խոսել ռազմական հանցագործության մասին:

Ապստամբները պնդում են, որ գազը տակառային ռումբերում պարունակվող քլոր է, որն օգտագործել են կառավարական զորքերը:

Ենթադրաբար, քիմիական զենքի կիրառման հետևանքով 4 մարդ է զոհվել:
BBC-ին հաջողվել է ստանալ տեսագրություն, որտեղ շնչել դժվարացող մարդկանց հիվանդանոցում օգնություն է ցուցաբերվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031