Փախստականների շուրջ 80 տոկոսը Գերմանիա է ժամանում առանց անձը հաստատող փաստաթղթերի

Փախստականների շուրջ 80 տոկոսը Գերմանիա է ժամանում առանց անձը հաստատող փաստաթղթերի: Այս մասին հայտնում է Bild տաբլոիդը՝ վկայակոչելով համերկրային ոստիկանությանը:

Հրատարակության տվյալներով՝ ժամանողները միտումնավոր թաքցնում են փաստաթղթերը, թեեւ միգրացիոն ծառայությունում նրանք հայտարարում են, որ դրանք կորցրել են: Փախստականներից շատերն իրենց ներկայացնում են որպես սիրիացիներ, քանի որ այդ դեպքում Գերմանիայում ժամանակավոր բնակության իրավունք ստանալու հավանականությունն ավելի մեծ է: 2015 թվականին Սիրիայից ժամանած փախստականների 96 տոկոսին ԳՖՀ-ում ընդունել են:

Bild-ը սեփական լրագրողական հետաքննություն է անցկացրել օտարերկրացիների գործերի գերատեսչություններից մեկում. նրա աշխատակիցների տվյալներով՝ բազմաթիվ «սիրիացի փախստականներ» 2015 թվականին Գերմանիայում ժամանակավոր բնակության իրավունք են ստացել նույնիսկ առանց անհատական զրույցի:

Նրանց առաջարկել էին 10 էջանոց հարցարան լրացնել, եւ ապաստան տրամադրելու համար հիմք էր դարձել ամենաառաջին հարցի պատասխանն այն մասին, որ հայցորդը Սիրիայում հետապնդումից զգուշանում է իր «ռասայի, կրոնի, ազգության, քաղաքական համոզմունքների եւ որոշակի սոցիալական խմբի պատկանելու» հիման վրա:

2015 թվականին Գերմանիան ընդունել է ավելի քան 1 մլն փախստականների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս