Մոսկվան կարող է խզել դիվանագիտական հարաբերությունները Կիևի հետ. «Իզվեստիա»
Մոսկվան կարող է խզել դիվանագիտական հարաբերությունները Կիևի հետ Ղրիմում Ուկրաինայի հատուկ նշանակության ջոկատի կողմից գործողություն անցկացնելու փորձից հետո: Այս մասին «Իզվեստիային» հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական շրջանակներում աղբյուրը:
Նրա խոսքով` այդ տարբերակը գտնվում է մշակման փուլում: Վերջնական որոշում այդ հարցով պետք է կայացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Օգոստոսի 10-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր Ուկրաինայում ռազմական հետախուզության գործակալների ցանցի հայտնաբերման մասին:
Օգոստոսի 7-ի գիշերը Արմյանսկա շրջանում հայտնաբերվել էին մի խումբ «դիվերսանտներ», որոնց ձերբակալության ժամանակ սպանվել էր ռուս սահմանապահ:
Ռուսական հատուկ ծառայությունները տեղեկացրել էին, որ օգոստոսի 8-ին ուկրաինացի հատուկջոկատայինները փորձել են ներխուժել թերակղզի, ինչի հետևանքով սպանվել էր 1 զինծառայող:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Ղրիմում ահաբեկչությունների փորձը, հայտարարել էր, որ դա «հիմար և հանցավոր ակցիա» է և խոստացել էր անուշադրության չմատնել երկու ռուս զինվորականների սպանության փաստը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր հերթին «անիմաստ և ցինիկ» էր որակել Կիևի հասցեին մեղադրանքները: