![](/banners/BeFunky-design.jpg)
Նախնական տվյալներով՝ Թաիլանդում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների թվում հայեր չկան. ՀՀ ԱԳՆ
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/AGN.jpg)
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ նախնական տվյալներով՝ Թաիլանդի Թագավորությունում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների թվում հայեր չկան:
Նշենք, որ Թաիլանդի հարավային հատվածի հայտնի հանգստավայրերում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել, որոնց զոհ է դարձել նվազագույնը 4 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել:
Երեկ երեկոյան մայրաքաղաք Բանգկոկից ոչ հեռու կրկնակի պայթյունի հետևանքով սպանվել էր 1 զբոսաշրջիկ և սննդի 1 առաքիչ: Վիրավորների թվում կա մի քանի օտարերկրացի զբոսաշրջիկ:
Ոստիկանությունը հայտնել է, որ պայթուցիկ սարքը գործի է դրվել բջջային հեռախոսների օգնությամբ:
Դեռ ոչ ոք չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: Ինչպես հայտնում է BBC-ի թղթակիցը, կասկածի տակ են առաջին հերթին անջատողական խմբավորումները, որոնք զինված դիմադրություն են ցույց տալիս թաիլանդական բանակին: