Բաժիններ՝

Մերկելը կայցելի Չեխիա օգոստոսի 25­-ին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օգոստոսի 25-­ին մեկօրյա այցով կմեկնի Չեխիա: «Այդ մասին տեղեկացրել է չեխական Aktuаlnе ինտերնետ­պորտալը՝ վկայակոչելով Չեխիայի արտաքին գործերի նախարարության իր աղբյուրը:

«Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբուտկայի հրավերով Պրահա կայցելի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա Պրահա կժամանի օգոստոսի 25-­ին, այցի ծրագրում նախատեսված են հանդիպումներ վարչապետ Սոբոտկայի և նախագահ Միլոշ Զեմանի հետ»,-­ նշված է տեղեկատվության մեջ:

Աղբյուրի համաձայն՝ բանակցությունների հիմնական թեմաները կլինեն Brexit-ից հետո Եվրամիության ապագան, ինչպես նաև երկու երկրների համագործակցությունն անվտանգության և առևտրատնտեսական ոլորտներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031