![](/banners/BeFunky-design.jpg)
Մարսելի օդանավակայանում հրդեհների պատճառով սպասվում են չվերթերի չեղարկումներ
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/Inqna.jpg)
Այսօր Մարսելի օդանավակայանում Ֆրանսիայի հարավում բռնկված հրդեհների պատճառով սպասվում են չվերթերի հետաձգում և չեղարկումներ:
«Որոշ չվերթեր կարող են հետաձգվել, վերահասցեավորվել կամ չեղյալ հայտարարվել, որպեսզի առաջնահերթություն տրվի հրդեհների դեմ պայքարող ինքնաթիռներին: Դեպի օդանավակայան տանող ճանապարհների երթևեկությունը նույնպես լրջորեն դժվարացել է, որոշ ճանապարհներ փակ են փոխադրամիջոցների համար»,- ասվում է Մարսելի օդանավակայանի հաղորդագրության մեջ:
Խորհուրդ է տրվում ուղևորներին ճշտել չվերթերի մասին տեղեկությունը ավիաընկերությունների ներկայացուցիչներից և նախապես ստուգել ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ տեղեկությունը:
Հաղորդվում է, որ հրդեհները տարածվել են Ֆրանսիայի հարավային շրջաններում: Հրդեհների դեմ պայքարում են Էրո, Օդ, Գար և Բուշ դյու Ռոն դեպարտամենտներում: