Սոչիում բացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը
Սոչիում օգոստոսի 12ին բացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Ինչպես հայտնել է ՌԴ կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը, հանդիպումը վեցերորդը կդառնա 2015 թվականի հունվարին Եվրասիական տնտեսական միության աշխատանքի սկսվելուց ի վեր:
Սպասվում է, որ նիստի ընթացքում կքննարկվեն ԵԱՏՄի Մաքսային օրենսգրքի նախագծի վրա կատարվող աշխատանքի ընթացքը, որը փոխարինելու կգա Մաքսային միության՝ 2009 թվականին ընդունված Մաքսային օրենսգրքին: Նորացված փաստաթղթի նպատակն
ապրանքների շրջանառության դյուրացումն է, այդ թվում՝ մաքսային գործողությունների ընթացակարգի ինֆորմատիզացման հաշվին:
Բացի այդ, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի եւ Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն դեղամիջոցների միասնական շուկայի ձեւավորման հարցերը: Այդ ոլորտում նախապատրաստվող որոշումները կապահովեն Միության մաքսային տարածքում դեղորայքի շրջանառման կարգավորման միասնականացումը:
Եվրասիական միջկառավարական խորհուրդը (ԵԱՄԽ)՝ կառավարությունների ղեկավարների մակարդակով, սահմանված է որպես Եվրասիական
տնտեսական միության մարմիններից մեկը: ԵԱՄԽի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, բայց տարեկան առնվազն երկու անգամ:
ԵԱՄԽի նիստերի օրակարգը ձեւավորվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ անդամպետությունների առաջարկությունների հիման վրա: 2016 թվականին Միջկառավարական խորհուրդը նախագահում է Ղազախստանը: Նախորդ նիստը տեղի է
ունեցել 2016 թվականի մայիսի 20ին Երեւանում, հաղորդել է ՏԱՍՍը: