Եվրոպան և ՌԴ-ն պետք է աշխատեն Երևանի և Բաքվի հետ ԼՂ հակամարտության գոտում լարվածությունը թուլացնելու նպատակով. Բունդեսթագի պատգամավոր
Եվրոպան և Ռուսաստանը պետք է աշխատեն Հայաստանի և Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրացման դեպքերը կրճատելու համար:
Այս մասին, ինչպես հայտնում է «Նովոստի Արմենիան», հայտարարել է Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը:
Նրա խոսքով՝ սարսափելի է, որ ապրիլին բախումները սրացել են:
«Ե՛վ մենք՝ եվրոպացիներս, և՛ Ռուսաստանը, պետք է աշխատենք Հայաստանի և Ադրբեջանի հետ նման դեպքերը կրճատելու համար:
Օրինակ՝ ապրիլյան դեպքերից հետո Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, բանակցություններ անցկացրեց Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, ինչը հանգեցրեց լարվածության մեղմացման: Գերմանիայի քաղաքական գործիչները, այդ թվում՝ ես, փորձում ենք երկխոսություն վարել երկու երկրների հետ՝ համատեղ լուծում գտնելու համար»,- ասել է Բունդեսթագի պատգամավորը: