Բաժիններ՝

Ադրբեջանում հիվանդանոց է այրվել

Ադրբեջանի Կուրդեմիրի շրջանի հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, որի արդյունքում 22 հիվանդ տարհանվել է: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

Նախնական վարկածով՝ հրդեհի բռնկման պատճառ է հանդիսացել էլեկրտական լարերի ոչ բարվոք վիճակը:

Հրշեջների կողմից տարհանված 22 հիվանդներից 9­-ը երեխաներ են:

Հրշեջ­փրկարարական ծառայությունների իրականացրած միջոցառումների արդյունքում կրակը մարվել է: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31