
ԱՄՆ-ն Ստամբուլից հեռացրել է հյուպատոսարանի աշխատակիցների ընտանիքներին

Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքի մշտական առկայության պայմաններում Միացյալ Նահանգները որոշում է կայացրել երկրից հեռացնել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակիցներին: Ինչպես հաղորդում է «Ջումհուրիեթ» պարբերականը, հանգստյան օրերին հյուպատոսարանի աշխատակիցների հեռանալուն զուգահեռ ԱՄՆ-ն Թուրքիայում հնարավոր հարձակման մասին նախազգուշացնող հերթական հայտարարությունն է արել:
Իրադրության հեռ կապված իր մտահոգությունները հայտնելու նպատակով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն զանգահարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին, ով թուրք գործընկերոջն է ներկայացրել ամերիկյան կողմի նման քայլի պատճառները:
ԱՄՆ պետքարտուղարության` Ստամբուլի հյուպատոսարանի աշխատակիցների ընտանիքներին հեռացնելու մասին որոշման մեկնաբանության մեջ նշվում է, որ «ծայրահեղական խմբավորումները Ստամբուլում ԱՄՆ քաղաքացիների դեմ ագրեսիվ հարձակման նախապատրաստության մեջ են»: