
Մետրոպոլիտեն օպերայում ներկայացումը դադարեցվել է նվագախմբի փոսի մեջ շաղ տված փոշու պատճառով

Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում ներկայացումը դադարեցվել է, երբ ինչ-որ մեկը փոշի է շաղ տվել նվագախմբի փոսի մեջ, հայտնում է New York Post-ը:
Մետրոպոլիտեն օպերայի մամուլի խոսնակ Սեմ Նյումանը հայտնել է, որ նախօրեին Ջոակինո Ռոսինիի «Վիլհելմ Տել» (Guillaume Tell) օպերայի երկրորդ մասը չեղյալ է հայտարարվել դեպքի հետևանքով:
Տղամարդը լցրել է փոշին և հեռացել: Իրավապահները որոնում են նրան:
Մետրոպոլիտեն օպերան դեպքի հետևանքով չեղյալ էր հայտարարել նաև շաբաթ օրը կայանալիք L’Italiana in Algeri ներկայացումը: