
Դանիայում սառցարանում գտել են սիրիացի փախստական կնոջ և նրա երկու դուստրերի դիակները

Ոստիկանությունը Դանիայի հարավի Օբենրո քաղաքում հայտնաբերել է սիրիացի փախստական կնոջ եւ նրա երկու դուստրերի մարմինները, տեղեկացնում է Local պորտալը:
Հարավային Յուտլանդիայի տարածաշրջանի ոստիկանությունը հոկտեմբերի 31-ի առավոտյան հայտնել է, որ զոհվածները՝ 27-ամյա կինը եւ նրա յոթ եւ ինը տարեկան երկու դուստրերը, սպանվել են: Այս պահին ոստիկանությունը փնտրում է զոհված կնոջ ամուսնուն:
«Ոստիկանությունը մտել է այն տուն, որտեղ երեք զոհվածների դիակները հայտնաբերվել են սառցարանում: Կնոջ ամուսինը, եւ համապատասխանաբար զոհված երեխաների հայրը, բնակարանում չի եղել, այժմ ոստիկանությունը որոնում է նրան»,- պատմել են իրավապահները:
Ոստիկանները հայտնել են, որ զոհվածի ընտանիքի անդամներն իրենց են դիմել այն բանից հետո, երբ նա մի քանի օր կապի մեջ չի մտել: Սիրիացիների այս ընտանիքը Դանիա էր ժամանել 2015 թվականի ամռանը, նրանք ստացել էին փախստականների կարգավիճակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: