
Գրոհայինները Հալեպի հարձակումների ժամանակ քիմիական զենք են կիրառել

Գրոհայինները թունավոր գազով արկերով գնդակոծել են Սիրիայի կառավարական զորքերի և աշխարհազորայինների դիրքերը Հալեպի հարավարևմտյան շրջանում՝ ռազմական ակադեմիայի շրջանում: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է աշխարհազորայինների շարքերում աղբյուրը:
Նշվում է, որ զինյալներն օգտագործել են ինքնաշեն հրթիռներ:
«Թե հատկապես ինչ քիմիկատ է օգտագործվել, դեռ դժվարանում եմ ասել»,- պատմել է գործակալության զրուցակիցը:
Ահաբեկիչների քիմիական զենքի կիրառման հետևանքով 1 մարդ մահացել է, նվազագույնը 30-ը վիրավորվել է, նրանք բոլորն էլ խաղաղ բնակիչներ են, հայտնել է «Ալ-Մայադին» լիբանանյան հեռուստաալիքը:
Թեժ մարտերը շարունակվում են Ալ-Ասադ շրջանում, որտեղ տեղակայված է ռազմական ակադեմիան: Գրոհայինների հարձակումները ուղեկցվում են ականապատ ավտոմեքենաների պայթեցումներով և մահապարտների ինքնապայթեցումներով: