
ԵՄ-ն Կանադայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր է ստորագրել

Եվրամիությունն ու Կանադան համաձայնագիր են ստորագրել ազատ առևտրի վերաբերյալ (CETA), հայտնում է BBC-ն:
Ստորագրման համար անհրաժեշտ էր ԵՄ բոլոր 28 անդամ երկրների հավանությունը: Ուրբաթ օրը կոնսենսուսի վերջապես հաջողվել էր հասնել:
Հոկտեմբերի 30-ին Բրյուսելում համաձայնագիրը ստորագրել են Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն և ԵՄ ներկայացուցիչները:
Համաձայնագիրը չեղյալ է հայտարարում սակագների 99%-ը, և ինչպես սպասվում է, կողմերի միջև առևտրաշրջանառությունն ամեն տարի կավելանա 12 մլրդ դոլարով:
7 տարի շարունակվող բանակցությունները «սառեցվել էին» այն բանից հետո, երբ Բելգիայի Վալոնիա շրջանը արգելափակել էր գործարքը: