Բաժիններ՝

Հռոմի Սուրբ Պողոսի տաճարը տուժել է երկրաշարժի հետևանքով

Հռոմի Սուրբ Պողոսի տաճարը տուժել է երկրաշարժի հետևանքով, որը տեղի է ունեցել Իտալիայի կենտրոնական մասում: Ինչպես հայտնում է իտալական АNSА գործակալությունը, տաճարը փակ է այցելությունների համար:

Մասնավորապես, պատերի վրա հայտնվել են ճաքեր, նշում է գործակալությունը: Մասնագետների տեխնիկական խմբերն ու հրշեջները ստուգումներ են իրականացրել Վատիկանի տարածքում, ներառյալ՝ սուրբ Պետրոսի տաճարում: Պարզվել է, որ շինությունները չեն վնասվել:

Ավելի վաղ հաղորդվել է էպիկենտրոնի հարևանությամբ գտնվող քաղաքների տաճարների փլուզումների մասին: Մասնավորապես, զգալի վնասվել է Նորչա քաղաքի սուրբ Բենեդիկտոսի եկեղեցին:

Հաղորդվում է, որ առաջին հերթին երկրաշարժից հավելյալ վնասվել են քաղաքային այն շինությունները, որոնք ավելի վաղ տուժել էին հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած երկրաշարժից: ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը (USGS) հայտնում է, որ երկրաշարժի հետևանքով Նորչայում ավերվել է մի քանի այլ շինություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս