Բաժիններ՝

«Շևարդնաձեն անգամ երազել չէր կարող նման լկտի կեղծիքների մասին». Սաակաշվիլին՝ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների մասին

Վրաստանի նախկին նախագահ և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին կոչ է անում իր կողմնակիցներին ակտիվ պայքար մղել Վրաստանի իշխող կուսակցության դեմ, որը, նրա խոսքով, լայնորեն կեղծել է ընտրությունների արդյունքները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

«Ընտրությունների երկրորդ փուլն անցել է այնպես, ինչպես ես ենթադրում էի և նախազգուշացնում բոլորին, որ քվեարկության ժամանակ գրանցվել են տոտալ կեղծումներ։
Օտարերկրացի դիտորդների բացակայության պայմաններում Իվանիշվիլին գումար չէր ծախսում անգամ «կարուսելների» վրա, այլ մեծամասամբ թվեր էր նկարում։

Շևարդնաձեն անգամ երազել չէր կարող նման մասշտաբային ու լկտի կեղծիքների մասին»,- հայտարարել է Սաակաշվիլին։

Նա կոչ է արել իր կողմնակիցներին հուսախաբ չլինել, այլ դիմակայություն ցուցաբերել «հանցավոր ռեժիմին»։

«Բավական է մոխիր շաղ տալ գլխին, մեզ անհրաժեշտ է հավաքվել ու սկսել ակտիվ պայքարը»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս