Լավրովը հիստերիկա է որակել Արևմուտքի արձագանքը Սիրիայի իրադրությանը
Վաշինգտոնը եւ Լոնդոնն իրենց հիստերիկայով հրապարակային վիրավորանքների են հասնում Սիրիայի իրադրության առնչությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ներկայում այն, ինչ տեղի է ունենում Սիրիայի շուրջը, մեր արևմտյան գործընկերներն, ամենից առաջ ամերիկացիները, այո, նաեւ բրիտանացիները, իրենց հիստերիկայով հասնում են արդեն հրապարակային վիրավորանքների՝ գործածելով այնպիսի բառեր, ինչպիսիք են «բարբարոսությունը», «ռազմական հանցագործությունը»,- ասել է Լավրովը «Ես ամեն ինչ հաստատ որոշել եմ: Եգենի Պրիմակով» ֆիլմում, որը ցուցադրվել Է «Ռոսիա 1» հեռուստաալիքով:
Նախարարը հիշեցրել է ԱՄՆ-ի կողմից Հարավսլավիայի ռմբակոծումները՝ նշելով, որ «դա եղավ Եվրոպայում առաջին զինված հարձակումն ինքնիշխան պետության վրա 1945 թվականից հետո», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: