
Իտալիայի հազարավոր բնակիչներ երկրաշարժից հետո գիշերել են բաց երկնքի տակ

Կենտրոնական Իտալիայի հազարավոր բնակիչներ, որտեղ նախօրեին 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, գիշերել են բաց երկնքի տակ՝ վրաններում, ավտոմեքենաներում կամ ժամանակավոր կացարաններում, հայտնում է BBC-ն:
Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ոչ ոք չի զոհվել, սակայն տեղեկություններ կան 20 վիրավորի մասին: Հզոր ցնցումները առաջացրել էին զանգվածային ավերածություններ:
BBC-ի թղթակցին Նորչա կոմունայի բնակիչները հայտնել են, որ շրջանի բնակիչների մեծ մասը ստիպված է եղել տեղափոխվել այլ քաղաքներ:
Նորչայի սուրբ Բենեդիկտոսի միջնադարյան բազիլիկը՝ պատմական շինություններից մեկը, նույնպես ավերվել է երկրաշարժի հետևանքով:
Տոլենտինոյի իշխանությունների տեղեկություններով՝ 3 մարդու դուրս են բերել փլատակների տակից: Նրանք ողջ են: Լրջորեն տուժել են Պրեչի և Կաստելսանտանջելո քաղաքները: Զգալի ավերածությունների մասին են հայտնել Ուսիտա և Արկուատա գյուղերի գյուղապետերը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պերուջայից հարավ-արևելք՝ Նորչայից 6 կմ հեռավորության վրա: