«Շեշտադրվել է համատեղ ջանքերն ուժեղացնելու անհրաժեշտությունը՝ հումանիտար իրադրությունը բարելավելու, Սիրիայում իրական քաղաքական գործընթացի գործարկմանն օժանդակելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Օսկարակիր դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում նվիրատվություն է կատարել հայ գիտնական, բարերար Կարո Արմենի հիմնած «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) տարեկան դրամահավաք-երեկույթի ժամանակ:
Անկարայի Էսինբողա օդանավակայանում ձերբակալվել է Թուրքիայում գործող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Թունջելիից ընտրված պատգամավոր Ալիջան Օնլուն:
Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական վերահսկողության ծառայությունը ժամանակավորապես սահմանափակել է Ռուսաստանի որոշ շրջաններից Ադրբեջան թռչնամսի ներկրումը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորրորդ անգամ անընդմեջ գլխավորել է Forbes հանդեսի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույցի միջոցով Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի հետ քննարկել է Հալեպում իրավիճակը:
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա վան դեր Լեյենը Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում հրաժարվել է հիջաբ կրել:
Ռուսաստանի Դաշնության և Իրանի իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մուհամմեդ Ջավադ Զարիֆը դեկտեմբերի 14-ին հեռախոսազրույց են ունեցել:
Իսկական աղետն այն է, որ չափազանց հարուստ Ադրբեջանի նախագահն անկարող կլիներ հեռախոսել նորընտիր նախագահ Թրամփի կամ նորընտիր փոխնախագահ Փենսի հետ առանց բարձր վճարվող վաշինգտոնյան լոբբիստների միջնորդության…
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հնարավոր է համարում, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը դառնա Սիրիայի «միակ» դաշնակիցը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի ստորագրման առաջարկություն ներկայացնելու հրամանագիր:
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Իսմայիլ Ղահրամանը կմեկնի Ադրբեջան, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին համեմատել է Թուրքմենստանի նախկին առաջնորդ Սափարմուրատ Նիյազովի հետ, որը կրում էր «թուրքմենբաշի» տիտղոսը:
Ռուսաստանը կարող էր ազդել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեի արդյունքի վրա։
Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն խնդրել է ՌԴ ՆԳՆ-ին վերանայել ԱՊՀ-ի այն քաղաքացիների ցուցակները, որոնց մուտքը ՌԴ արգելվում է այս կամ այն պատճառներով։
Թուրքմենստանի կրթության նախարարությունը պարտադրել է դպրոցներին ուսումնական գործընթացում օգտագործել երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովի «Իմաստության աղբյուր» գիրքը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնն առաջարկել է Մոնտանա նահանգից հանրապետական կոնգրեսական Ռայան Զինքին, հայտնում է BBC-ն։
Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության պրոֆիլային կոմիտեն դեկտեմբերի 13-ի նիստում պաշտպանել էր Կարապետյանի թեկնածությունը ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու համար: Կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասի խոսքով՝ ՌԴ նախագահի կողմից ներկայացված թեկնածությունը «լիովին համապատասխանում է որակավորման պահանջներին», իսկ Գլխավոր դատախազությունում տարբեր պաշտոններում Կարապետյանի աշխատանքի հսկայական փորձը «հարգանքի է արժանի»:
Կոլորադո նահանգի դատարանը պարտավորեցրել է ընտրիչներին քվեարկել դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին, հայտնում է Fox31-ը։
Այսօր կայացել է Ուզբեկստանի նորընտիր նախագահ Շավքաթ Միրզիյոևի երդմնակալության արարողությունը երկրի խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստի ժամանակ։ Վերջինս պաշտոնապես դարձել է երկրի նախագահ։
ԱՄՆ-ի կողմից միջամտությունը «միասնական Չինաստանի» գոյության սկզբունքին, բացասական ազդեցություն կունենա չին-ամերիկյան հարաբերությունների վրա։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում կատարելով Թայվանի հարցերով Չինաստանի պետական խորհրդի գրասենյակի ներկայացուցիչ Ան Ֆենշանին
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ անձամբ է սպանել կասկածյալներին, երբ զբաղեցրել է Դավաոյի քաղաքապետի պաշտոնը։
ՌԴ Դաշնության խորհուրդը դեկտեմբերի 14-ի նիստում քննարկելու է Սահակ Կարապետյանին Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու հարցը: Նրա թեկնածությունն առաջարկել էր ՌԴ նախագահը, ինչպես սպասվում է, Դաշնության խորհրդի նիստում նրան կներկայացնի գլխավոր դատախազ Յուրի Չայկան:
Ֆրանսիայի խորհրդարանը քվեարկել է երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման օգտին մինչև 2017թ. հուլիսի 15-ը, հայտնում է AFP գործակալությունը։
Արեւելյան Հալեպում պատսպարված ապստամբները պիտի վայր դնեն զենքը ու հեռանան քաղաքից՝ խուսափելու համար լուրջ հետեւանքներից, ասել է Սիրիայի բանակի մամլո ծառայության ղեկավարը։
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ դեկտեմբերի 13-ին Բաքվում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը կողմերը քննարկել են նաև ռազմական համագործակցության հարցեր։
Հայաստանի հետ համաձայնագիրն ստորագվել էր 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Դրանով նախատեսվում է «հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի՝ որպես ԱՊՀ-ի մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի բաղկացուցիչ մասի ստեղծում»:
Թրամփը պատրաստվում է երդմնակալության արարողությանը, որից հետո կհռչակվի ԱՄՆ-ի նախագահ։ Սակայն այս օրերին նա չի թաքցնում իր արհամարհական վերաբերմունքը երկրի հետախուզական գործակալությունների նկատմամբ, ըստ որոնց Ռուսաստանի կողմից իրականացվող հաքերային հարձակումների նպատակը ԱՄՆ-ի ընտրությունների վրա ազդեցություն գործելն է եղել։
«Ցավոք սրտի, նախորդ երկու տասնամյակների ընթացքում քաղաքականությունը, որը միտված է եղել Հայաստանին դուրս մղել տարածաշրջանային էներգետիկ շուկայից, կանխել է այս արժեքավոր հնարավորությունն իրապես դիտարկելու հնարավորությունը։ Ուստի Հայաստանի մասնակցությունը ցանկացած էներգետիկ ծրագրի կլինի չափազանց արժեքավոր»։
Գրոհայինները կլքեն Հալեպի արևելյան շրջանները մոտակա ժամերին: