ՌԴ Դաշնության խորհուրդը քննարկելու է Սահակ Կարապետյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու հարցը
ՌԴ Դաշնության խորհուրդը դեկտեմբերի 14-ի նիստում քննարկելու է Սահակ Կարապետյանին Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու հարցը: Նրա թեկնածությունն առաջարկել էր ՌԴ նախագահը, ինչպես սպասվում է, Դաշնության խորհրդի նիստում նրան կներկայացնի գլխավոր դատախազ Յուրի Չայկան:
Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության պրոֆիլային կոմիտեն դեկտեմբերի 13-ի նիստում պաշտպանել է Կարապետյանի թեկնածությունը ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու համար: Կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասի խոսքով՝ ներկայացված թեկնածությունը լիովին համապատասխանում է որակավորման պահանջներին:
Սահակ Կարապետյանը ներկայում ՌԴ Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության գլխավոր վարչության պետն է:
Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ պաշտոնաթող եղավ Ալեքսանդր Զվյագինցեւը:
Ենթադրվում է, որ Կարապետյանը գլխավոր դատախազությունում կզբաղվի միջազգային համագործակցության հարցերով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: