Բաժիններ՝

Ֆրանսիան երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը

Ֆրանսիայի խորհրդարանը քվեարկել է երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման օգտին մինչև 2017թ. հուլիսի 15-ը, հայտնում է AFP գործակալությունը։

Հարցը դրվել էր քվեարկության Ֆրանսիայի կառավարության առաջարկով, որը կարծում է, որ ահաբեկչական հարձակումների սպառնալիքն ամբողջությամբ չի վերացվել։

Ազգային ժողովի որոշումը պետք է հաստատի Սենատը դեկտեմբերի 15-ին։

Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը սահմանվել էր 2015թ. նոյեմբերին Փարիզի ահաբեկչություններից հետո, որին զոհ էր գնացել 130 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031